Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոման» պատրաստ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

«Ռոման» պատրաստ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել 
«Արսենալի» պահանջած գումարը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պատրաստ չէ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել այնքան, որքան պահանջում է «Արսենալ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Sun-ը: «Զինագործները» Մխիթարյանի համար պահանջում են 15 միլիոն եվրո, սակայն «Ռոմա»-ն պատրաստ չէ հայ կիսապաշտպանի համար վճարել պահանջված գումարը:

Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:  

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:        

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:       

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am