Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արմեն Մարգարյանն ու Մարիամ Ղազանչյանը նորովի են մատուցել «Մշո աղջիկ» երգը

Արմեն Մարգարյանն ու Մարիամ Ղազանչյանը նորովի են մատուցել «Մշո աղջիկ» երգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, ռեժիսոր և երաժիշտ Արմեն Մարգարյանն ու դերասանուհի Մարիամ Ղազանչյանը նոր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ժողովրդկան «Մշո աղջիկ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակը հասանելի է «YouTube»-ում:

Արտիստները ոչ միայն երգում են, այլև նվագում: Դաշնամուր է նվագում Մարիամը, իսկ կիթառ՝ Արմենը: Հնչյունային ռեժիսորը Կարեն Սահակյանն է, ռեժիսորը և օպերատորը՝ Հավհաննես Սահակյանը:

Արմեն Մարգարյանը խաղացել է Ա. Չուբարովայի «Երիտասարդություն մեկ գիշերով», Կ. Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», Մ. Բուլգակովի «Իվան Վասիլևիչ», Ա. Չեխովի «Անվայել առաջարկություն», Ա. Պուշկինի «Մոցարտ և Սալյերի», Հովհ. Թումանյանի «Անուշ» և մի շարք այլ ներկայացումներում: Մի քանի անգամ տարբեր մրցանակաբաշխություններում ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»:

Ինստիտուտում զարգացրել է նաև ռեժիսորական հմտությունները: Պետական կամերային երաժշտական թատրոնում բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մանկական երաժշտական ներկայացումը: Հետագայում բեմադրություններ է իրականացրել նաև այլ թատրոններում: Երգում է մանկուց:

Մարիամ Ղազանչյանը 2005 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մասնակցել է տարբեր թատերական միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Կիպրոսում: 2010-ին Վոլոդինի «Օֆելիա» մոնոներկայացմամբ Գերմանիայում մասնակցել է «Thespis» միջազգային թատերական փառատոնին: 2015 թվականին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացմամբ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]