Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը գործարկվել է

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարանը 
գործարկվել է

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր ներկայացնելով այդ ժառանգության պահպանության, պաշտպանության ու փոխանցման, տարբեր համայնքների մշակութային ժառանգության, ոլորտի մասնագետների, ժառանգության կրողների վերաբերյալ, ինչպես նաև լուսաբանվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտի զարգացումները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող գործընթացները, միջազգային համագործակցության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի պահպանությանը վերաբերող ծրագրերն և միջոցառումները:

Կայքէջը եռալեզու է, կազմված է ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնող տարբեր դաշտերից (լեզու և բանահյուսություն, ժողովրդական պարարվեստ, երաժշտարվեստ, հավատալիքներ և պաշտամունք, տոներ ու փառատոներ և այլն)։

Ներկայում նոր նախագիծ է իրականացվում, որի շրջանակում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» էլեկտրոնային կայքէջը վերաձևավորվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության տեղեկատվական շտեմարան (http://int-heritage.am)՝ համալրվելով նոր դաշտերով և տեղեկատվությամբ, ներկայացնելով նոր թեմաներ, ցանկեր, հաշվետվություններ, տվյալներ, թարմացնելով և ամբողջացներով ֆիլմերի, տեսանյութերի և լուսանկարների դաշտերը, որպես տեղեկատվական շտեմարանն ամբողջացնող պատկերագրական և վավերագրական հավելված:

««Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջի գործարկման կարևորությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1173-Ն «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» որոշման պահանջների կատարմամբ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ