Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին

Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու հակահամաճարակային կանոններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ես այսօր փողոցում տեսնում եմ իրար ձեռքով բարևող մարդկանց, իրար շատ մոտ կանգնած զրուցող մարդկանց, սա շատ մեծ խնդիր է, և մենք կարող ենք լուրջ ճգնաժամի առաջ կանգնել: Քանի որ կորոնավիրուսը նվազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, պետք է սովորենք ապրել զուգահեռ: Բայց դա չի նշանակում՝ առանց կաշկանդվածության ճգնաժամ ստեղծել: Կոչ եմ անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին: Դրանցից երեքը լիարժեք հնարավորություն են ստեղծում չվարակվելու և չվարակելու՝ սոցիալական հեռավարության պահպանում, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչելը, չմաքրված սպասքից չօգտվելը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ամեն օր Հայաստանում արձանագրվում են կորոնավիրուսով վարակման հարյուրից ավելի նոր դեպքեր, եթե այդ տեմպը շարունակվի, դա կարող է նոր սահմանափակումների գնալու պատճառ դառնալ:

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]