1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արշավիր Ղարամյանն ազատման դիմում է գրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից

Արշավիր Ղարամյանն ազատման դիմում է գրել Արցախի անվտանգության խորհրդի 
քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղարամյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից: Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ մեր ընդհանուր անվտանգության պահովման գործում իմ համեստ չափաբաժինն ունենալու հարցում: Հավաստիացնում եմ, որ, անկախ պաշտոնից, կարգավիճակից՝ շարունակելու եմ իմ առաքելությունը: Մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, որ ոչինչ չի խանգարում մարդուն օգտակար լինել իր հայրենիքին՝ անկախ նրանից, թե որքան հնարավորություններ ունի նա, որ ոլորտում կարող է օգտակար լինել, կամ ինչ կարգավիճակ ունի»,- նշել է Ղարամյանը:

Արշավիր Ղարամյանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել 2019թ. հունիսի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]