Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելառուսն ԱՊՀ երկրներին առաջարկում է միավորվել պատվաստանյութի ստեղծման գործում

Բելառուսն ԱՊՀ երկրներին առաջարկում է միավորվել պատվաստանյութի ստեղծման 
գործում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակի պայմաններում ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է միավորել ջաքները պատվաստանյութ ստեղծելու համար, ինչպես նաև իրականացնել դրա զանգվածային արտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը:

Նա, մասնավորապես, նշել է, որ ապրիլին կայացել է ԵԱՏՄ առաջնորդների տեսակոնֆերանսը, որի արդյունքներով եղավ հայտարարություն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է հանգեցնի համագործակցության կապերի խզմանը, միջազգային առևտրի, ներդրումների դադարեցմանը: Նրա խոսքով, համավարակին ԵԱՏՄ-ի արձագանքը եղավ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացումը:

«Իմ կարծիքով՝ առաջնային քայլերից պետք է լինի ջանքերի միավորումը պատվաստանյութի ստեղծման գործում և դրա զանգվածային արտադրության իրականացումը, տրանսպորտի, բեռնափոխադրումների անխափան իրականացման ապահովումը»,-նշել է Վլադիմիր Մակեյը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]