Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության ջանքերով երկու չվերթով Երևան է վերադարձել ՀՀ 34 քաղաքացի

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության ջանքերով երկու չվերթով Երևան է 
վերադարձել ՀՀ 34 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսի 2-ին և 9-ին կայացել են  Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ. Հայաստան է վերադարձել 34 ՀՀ քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

«Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 21 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար»,- տեղեկացնում են հյուպատոսությունից։

Նույն երթուղով չվերթներ տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է 2020 թ․ մայիսի 18-ին։

Մարտի 1-ից մինչև այժմ հայրենիք է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի: 

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ