Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները

Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:

«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]