Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ

Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայությանը:

Իրանի ռազմածովային ուժերի լրատվական ծառայության հաղորդագրության մեջ չկա այլ տեղեկատվություն, որը կհաստատեր կամ կհերքեր այն տեղեկությունը, թե սխալմամբ հրթիռով խոցվել նավը: Ռազմական կառույցները տեղի ունեցածը միջադեպ են համարում՝ատանց մանրամասներ նշելու:

Ավելի վաղ նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել ծովային զորվարժությունների ժամանակ: IRIB հեռուստաընկերությունը հայտնել էր այն մասին, որ «Konarak» նավը կարող էր խոցված լինել զորավարժությունների ժամանակ սխալմամբ արձակված հրթիռի հետևանքով:

«Թվիթեր»-ում գրառում է կատարել նաև Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում և ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ