Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը. կա զոհ

Զորավարժությունների ժամանակ Իրանը սխալմամբ խոցել է իր ռազմանավը. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալության քաղաքական բաժնի ղեկավար Մահդի Բահտիարին: Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Օմանի ծոցում: Ռազմանավից արձակված հրթիռով խոցվել է «Konarak» նավը: 

Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ ներկայում 12 մարդ հոսպիտալացված է: Նշվում է, որ դեպքից անմիջապես հետո այնտեղ են ուղևորվել շտապօգնության 10 մեքենաներ՝ տուժանծներին բուժհաստատություններ տեղափոխելու համար: Սկզբում հոսպիտալացվել է 16 մարդ, ռազմածովային անձնակազմից մեկը մահացել է, 3-ն արդեն դուրս են գրվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեպքի պատճառները պարզելու համար կատարվում է նախաքննություն: Պաշտոնական կառույցներն այլ մանրամասներ չեն հաղորդում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ