1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ի՞նչ է ենթադրում Մինեսոտայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևը

Ի՞նչ է ենթադրում Մինեսոտայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինեսոտայի Սենատի անդամ Մերի Քիֆմեյերի հեղինակած և հրապարակած բանաձևն ակտիվ քննարկումների պատճառ դարձավ: Բանաձևով ճանաչվում է Արցախի Հանրապետությունը և մայիսի 5-ը հռչակում է Արցախի Հանրապետության ճանաչման օր: Քննարկումները հիմնականում վերաբերում էին բանաձևի իրավական կարգավիճակին, հարց էր առաջանում՝ ինչո՞ւ այն չի դրվել քվեարկության նահանգային Սենատում և այլն:

Այս և այլ հարցերին պատասխանելու համար դիտարկենք Մինեսոտայի Սենատի ընթացակարգերի մասին օրենքները, որտեղ սահմանվում են բանաձևերի տարբեր տեսակներ: Նախևառաջ նշենք, որ SR 197 համարով բանաձևը, այսպես կոչված, կապույտ կազմով բանաձև է, որն իր բնույթով շնորհավորական է (congratulatory resolution) և իր ընթացակարգով նման է պարզ բանաձևին (simple resolution): Ինչպես մանրամասնում է Մինեսոտայի կոնգրեսի ընթացակարգերի և կանոների վերաբերյալ ձեռնարկը՝ այն չունի իրավական կարգավիճակ և արտահայտում է Կոնգրեսի պալատներից մեկի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ նման կարգավիճակ ունեցող բանաձևը շատ հազվադեպ է դրվում Սենատի քվեարկության, փոխարենն այն ուղղակի սենատորի/ների կողմից ներկայացվում է Սենատի Կանոնների և կառավարման հանձնաժողով (չի ենթադրում հանձնաժողովի քննարկում) և  հրապարակվում: Նշենք նաև, որ նույնաբովանդակ մեկ այլ բանաձև (SF 2864)` երեք սենատորների հեղինակությամբ, նախաձեռնվել էր նաև 2019թ. փետրվարին:

Հատկանշական է, որ առ այսօր ԱՄՆ տարբեր նահանգների կողմից ընդունված Արցախի ճանաչման բանաձևերն իրենց բնույթով տարբեր են: Օրինակ, Կալիֆորնիա նահանգի պարագայում գործ ունենք այսպես կոչված «համատեղ բանաձևի» հետ (joint resolution), որը թեև չունի իրավական ուժ, սակայն այն իր կարգավիճակով ավելի բարձր է և արտահայտում է Կալիֆորնիայի նահանգային կոնգրեսի երկու պալատների դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է Մինեսոտայի Սենատում ներկայացված բանաձևին, ապա այն թեպետ իր բնույթով ավելի շատ խորհրդանշական քայլ է, սակայն կարևոր է, եթե հաշվի առնենք ԱՄՆ այս նահանգում նախկինում տեղի ունեցած ադրբեջանամետ քայլերը (օրինակ, Մինեսոտան ԱՄՆ այն նահանգների շարքում է, որը ճանաչել է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությունը»): Ըստ էության, Սենատում Արցախի ճանաչման բանաձևի նախաձեռնությունն ինքնին հանդիսանում է այս նահանգում հայկական համայնքային կառույցների գործունեության տեսանելի արդյունք, որը պետք է զարգացնել` հասնելով նահանգի կողմից ավելի բարձր մակարդակով Արցախի անկախության ճանաչման: 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]