Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնի ամեն օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն տեղեկացնում է, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել ճեպազրույցի ընացքում այն բանից հետո, երբ պարզվել է, որ Սպիտակ տան աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

«Ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել այդ մարդու հետ»,- ասել է Թրամփը:

Նա տեղեկացրել է, որ Սպիտակ տան աշխատակցի մոտ վարակի հաստատման մասին տեղեկությունն ունենալուց հետո ինքը և փոխնախագահ Մայք Փենսը նույնպես ախտորոշման թեստ են հանձնել: Թեստի արդյունքները բացասական են եղել:

«Մենք թեստ էինք հանձնում շաբաթը մեկ անգամ, այժմ դա կանենք ամեն օր»,-ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]