Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխատանքի հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների համար

Աշխատանքի   հնարավորություն` արտագնա աշխատանքի չմեկնած շինարարների 
համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ու մարզպետարանները հանրապետությունում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավման գործընթաց  են  նախաձեռնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի  հանձնարարականով`  ՀՀ բոլոր մարզպետարաններում COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման և տվյալների բազա կազմելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Շինաշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անհատների տվյալները կտրամադրվեն համապատասխան շինարարական կազմակերպություններին` իրենց բնակության մարզերում ընթացող առաջիկա կառուցապատման աշխատանքներում նրանց ներգրավելու նպատակով:

Հետաքրքրված շինարարները ընդամենը պետք է լրացնեն մարզպետարանների ֆեյսբուքյան էջերում և պաշտոնական կայքերում տեղադրված աշխատանքների մասնակցության հայտերը:

 Հղումները` ստորև․

 

Արագածոտնի մարզպետարան

https://bit.ly/35FaY5l

 

Արարատի մարզպետարան

https://bit.ly/2YJOa2T

 

Արմավիրի մարզպետարան

https://bit.ly/3cf8Wvj

 

Գեղարքունիքի մարզպետարան

https://bit.ly/3cp14Y4

 

Լոռու մարզպետարան

https://bit.ly/3b7MyCF

 

Կոտայքի մարզպետարան

https://bit.ly/3dp0sBX

 

Շիրակի մարզպետարան

https://bit.ly/2Lax32w

 

Տավուշի մարզպետարան

https://bit.ly/3bcbzNd

 

Վայոց ձորի մարզպետարան

https://bit.ly/3cdFs0J

 

Սյունիքի մարզպետարան

https://bit.ly/2Wb6JLJ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]