Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել  2020-ին

Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարական աշխատանքները 
նախատեսվում է ավարտել  2020-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին:  «Արմենպրես»հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանը:

Նախարարը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև իրականացվող ծրագրերին, մասնավորապես նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց ցավոք կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»: 

Պապիկյանը, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասել է. «Արդեն իսկ ունենք պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցման և թունելի կառուցման համար: Այդ աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթած իտալական ընկերությունը. այս տարի կառուցման աշխատանքները կսկսեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]