Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք. ինչպիսի վերահսկողություն է իրականացվում

Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք. ինչպիսի վերահսկողություն 
է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում շուրջ 190 երեխա վերադարձել է իր կենսաբանական ընտանիք, այդ ընտանիքները ստանում են պետական աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հետևողական լինելով երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու հարցում՝ մի շարք միջոցառումներ են իրականացվել այս ուղղությամբ: Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք՝ շարունակելով պետական աջակցություն ստանալ: Դա ներառում է բնաիրային ապահովումը, կոմունալների փոխհատուցումը, նյութատեխնիկական աջակցությունը և այլն»,-ասաց Բաթոյանը:

Շարունակվում են աշխատանքները խնամատար ընտանիքների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ: Առաջին անգամ կազմակերպվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող 25 անձանց համար վերապատրաստումներ: Գործողություններ են իրականացվել որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման, երեխայի որդեգրման իրավունքի իրացման գործընթացի բարելավման ուղղությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե երեխաներին ընտանիք վերադարձնելու, գիշերօթիկների փակման ծրագրի արդյունքում հետո ի՞նչ վերահսկողություն է իրականացվում այդ երեխաների նկատմամբ, հաշվի առնվո՞ւմ են այն հոգեբանական պայմանները, որտեղ ապրում են նրանք:

Բաթոյանն արձագանքեց՝ իրականացվում են նաև այդ ընտանիքների ծնողներին աշխատանքի տեղավորման, նյութատեխնիկական աջակցության ծրագրեր: Այդ կարիքները գնահատվում են խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համատեղ: «Բոլոր ընտանիքների կարիքները նախ գնահատվում են՝ հասկանալու, թե երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք նպատակահարմա՞ր է, արդյոք, և անգամ ցածր ռիսկի դեպքում մենք, բնականաբար, չենք խրախուսում դա»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց համագործակցությունը համայնքների հետ, որտեղ ընտանիքները լավ են ճանաչում: Նրանց կողմից մոնիտորինգն ավելի արդյունավետ կլինի:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]