Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռեմարկի «Սև կոթողը» վեպը լույս է տեսել բնագրային թարգմանությամբ

Ռեմարկի «Սև կոթողը» վեպը լույս է տեսել բնագրային թարգմանությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից, հայերեն է թարգմանվել 20-րդ դարի ամենահայտնի և ընթերցվող հեղինակներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Սև կոթողը» վեպը: Այն մայիսի 7-ից հայ ընթերցողի սեղանին է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը թարգմանել է Աննա Ռոստոմյանը, հրատարակել՝ «Էդիթ Պրինտ»-ը:

«Մեր հրատարակչությունն արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս է ընծայել Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»  գրքերը: Հաջորդիվ կհրատարակվեն  Ռեմարկի մյուս գլուխգործոցները: Այս պահին տպագրության է պատրաստվում գերմանացի գրողի «Երկինքն ընտրյալներ չունի» ստեղծագործությունը, որը նույնպես առաջին անգամ բնագրային թարգմանությամբ կներկայացվի հայ ընթերցողին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը՝ շեշտելով, որ Ռեմարկի գործերը մեծ պահանջարկ ունեն:

«Սև կոթողը. պատմություն ուշացած երիտասարդության» գործը գրվել է 1956 թվականին: Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին: Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլյացիայով և աճող նացիոնալիզմով:

Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես մասնավոր ուսուցիչ գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]