Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մխիթարյանն ուզում է մնալ Հռոմում  

Մխիթարյանն ուզում է մնալ Հռոմում

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու «Ռոմա»-ում և այդ մասին հայտնել է «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  Corriere dello Sport-ը։ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Ավելի վաղ տեղեկություններ կայինոր «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ըԿորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված էև վերսկսկվելու հստակ ժամկետներ չկանբայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտըանկախ նրանիցթե երբ այն կավարտվի:    

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:     

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]