Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի ահաբեկչության հետ

Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի 
ահաբեկչության հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, մահերի թիվն էլ անցել է 73 հազարից: Վարակն այստեղ չի նահանջում, հետևաբար վարակաբանների խումբը, որը ներկայում աշխատում է Սպիտակ տան հովանու ներքո, չի լուծարվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը նշում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե այս մարդիկ ինչ ազդեցություն ունեն: Ինձ զանգահարեցին մարդիկ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, և ընդգծեցին, որ այս թիմի գործունեությունն անկասկած պետք է շարունակվի: Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր պատմության մեջ ամենավատ բանն է: Դա ավելի վատ է, քան հարձակումը Փերլ Հարբորի վրա, դա ավելի վատ է, քան Նյու Յորքի ահաբեկչությունը»,-նշել է ԱՄՆ նախագահը:

«The Associated Press»-ը տեղեկացնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի կանխատեսումներով, մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 100 հազարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am