Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ. Փաշինյան

Մինչև մյուս տարվա մայիս ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Ազգայի ժողովի օգնությամբ կարողացել է կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, սակայն դեռ չի կարելի ասել, թե ճգնաժամն ացնել է, առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, լինելու է կորոնավիրուսային ճգնաժամ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում: 

Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ Փաշինյանն ասաց, որ կոմունալների հետ կապված 4 ծրագիր են իրականացրել: Եվ մոտ 5 մլրդ դրամ փոխհատուցել են ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները՝ այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և պետք է աջակցել: «Իհարկե սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, սակայն այսօրվա դրությամբ մեր 5 մլրդ փոխանցումից մոտ 2 մլրդ դրամը հաշվիներին նստել է որպես կանխավճար: Ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները կոմունալ վճարների ամենապարտաճանաչ վճարողներն են: Եվ մեր հաշվարկներով 800 մլն դրամը հենց այս սեգմենտի ժողովրդի հաշիվներին է նստել՝ որպես կանխավճար: Մեր գնահատմամբ՝ 1,2 մլրդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք  իրականում դրա կարիքը չունեն»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ դա էր պատճառը, որ այդ որոշումը կայացնելիս տատանվում էին, քանի որ ամենամեծ խնդիրը եղել է հակաճգնաժամային միջոցառումները դարձնել հասցեական: 

Նա նկատեց՝ այդ թվում նաև ենթադրաբար մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին է փոխանցել մոտ 20 հազարական դրամ: Փաշինյանը կոչ արեց՝ գտնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն և աջակցել նրանց: «Պատիվ ունեմ արձանագրել, որ կառավարությունը կարողացել է այդ թվում Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում: Սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին: Սա նշանակում է, որ բարեբախտար չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,-ասաց նա:

ՀՀ կառավարության, արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի։

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 40 դեպք:  

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում կառավարությունը որոշակի չափով վճարել է որոշ բաժանորդների գազի, էլեկտրաէներգիայի փետրվար ամսվա վճարը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]