Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

5 ուղի, որոնց միջոցով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Հայաստանի առաջընթացին

5 ուղի, որոնց միջոցով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է 
Հայաստանի առաջընթացին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական և Եվրասիական ժողովրդավարության համար Հայաստանը դարձել է հույսի փարոս: Երկու տարի առաջ, իշխանափոխության պահանջով տոգորված հայ ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ քաղցած ժողովրդավարական բարեփոխումների և ձևավորված արատավոր կարգերի վերացման անհրաժեշտությամբ, որոնց պատճառով երկիրը վատնել է մեկ սերնդի կյանք: Քառասուն օր շարունակ, հարյուր հազարավոր հայեր ամբողջ երկրի տարածքով իրականացրեցին խաղաղ ու կազմակերպված բողոքի ցույցեր: 2018 թվականի մայիսին, «թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկավ բարեփոխումների պատրաստ նոր կառավարություն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն օգտվել է ընձեռնված հնարավորությունից և աջակցել փոփոխություն պահանջող ժողովրդին հասնել իր նպատակին՝ Հայաստանի կառավարությանը և հասարակությանը ցուցաբերելով անհրաժեշտ օժանդակություն հավակնոտ բարեփոխումների օրակարգ մշակելու և իրականացնելու միջոցով:

Ահա այն հինգ ուղիները, որոնց միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստել է Հայաստանի առաջընթացին՝ դեպի բաղձալի ինքնավարություն:



Լուսանկարը՝ Reuters / Gleb Garanich Նկարագրություն՝ Հայ երիտասարդները՝ Հայաստանի Հանրապետության հրապարակում ՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ժամանակ:

Ազատ և արդար ընտրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախաձեռնությամբ Հայաստան այցելեցին միջազգային փորձագետներ՝ աջակցելու կառավարության առաջնային խնդրին՝ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Նոր ձևավորված կառավարության համար ծառացած բարդ խնդիրը լուծելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ փորձագետները սերտորեն համագործակցեցին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ՝ ընտրական տեղամասերի թվով 20.000 աշխատակիցներին վերապատրաստելու, ընտրազանգվածի տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու, ապատեղեկատվության դեմ պայքարի և առաջին համազգային նախընտրական բանավեճերի անցկացման գործում: Արդյունքում, նոր կառավարության ձևավորման պահից ընդամենը յոթ ամիս անց, կառավարությանը հաջողվեց իրականացնել խորհրդարանական ընտրություններ, որոնք Հայաստանի 28-ամյա հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ միջազգային և տեղական դիտորդական խմբերի կողմից անվերապահորեն համարվեցին ազատ և արդար

Ընտրությունները հանգեցրեցին կառավարության հանդեպ բնակչության վստահություն վերականգնմանը, ինչը համարվում է հետագա բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ժողովրդավարական հիմնարար երաշխիք:

Ապագայում ազատ և արդար ընտրություններ ապահովելու նպատակով, ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխման աշխատանքներին` ուղղված ընտրական օրենսգրքի վերանայմանն ու ընտրական ինստիտուտների ամրապնդմանը: Հաշվի առնելով այն փաստը, որ նորընտիր խորհրդարանականների 76 տոկոսը առաջին անգամ է ստանձնում պատգամավորական մանդատը, ԱՄՆ ՄԶԳ-ն առարկայական ուսուցումների միջոցով աջակցում է զարգացնել սեփական ընտրազանգվածին ներկայացնելու անհրաժեշտ հմտություններ, ներառյալ՝ խորհրդարանում կանանց սատարելու և փորձաշրջան անցնելու նոր ծրագրի զարգացման միջոցով:


Լուսանկարը՝ USAID / IFES

Լուսանկարի նկարագրություն։ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը վերապատրաստում է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հարցում կատարող աշխատակիցներին՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի միջոցով։ 

Տնտեսական հեղափոխության համար խթան հանդիսացող վերափոխման բարեփոխումներ

Հայաստանի կառավարությունը կշռադատված և ռազմավարական մոտեցում է ցուցաբերել բարեփոխումների իրականացման գործընթացին և արձանագրել զգալի առաջընթաց: Մշակվել է Վերափոխման 30-ամյա ռազմավարություն, որն ուղղված է հակակոռուպցիոն միջոցառումների և դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը՝ միաժամանակ հիմք նախապատրաստելով «տնտեսական հեղափոխության» համար: ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը նպատակ ունի ապահովել բարեփոխումների արդյունքում հասարակ բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Անցած տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատել է առաջընթացի առավելագույն ներուժ ունեցող տնտեսական ոլորտների զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, ներառյալ՝ զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները և գյուղատնտեսությունը: Նշված ջանքերը կամրապնդվեն վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման ոլորտում ներդրումների իրականացմամբ՝ խթանելով երկրի էներգետիկ անկախությունը և տնտեսական ակտիվությունը:

Կոռուպցիայի արմատական վերացում

Հայկական ժողովրդավարության նոր էջ բացելու կառավարության ստանձնած հանձնառությունը հաջողությամբ պսակելու նպատակով իրականացվող քաղաքականության բարեփոխումները, այնուամենայնիվ, ինքնին բավարար չեն: Կոռուպցիայի արմատական վերացումը ևս հանդիսանում է կառավարության գերակա խնդիրներից մեկը: Այս տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլի ամենամյա կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը ստացել է իր երբևէ ամենաբարձր արժեքը, որով Եվրոպայի և Եվրասիայի թվով 19 երկրների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը:          V-Dem-ի Ազատ ժողովրդավարության համաթվում Հայաստանն այս տարի գրանցել է առաջընթացի երկրորդ ամենաբարձր արդյունքն աշխարհում: Նշված համաթիվը մի ցուցանիշ է, որի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն քարտեզագրում է ինքնավար երկիր կառուցելու հարցում երկրների ստանձնած հանձնառությունների կատարման մակարդակը:

Լուսանկարը՝ TIAC CPI- ի 2019 թվականի զեկույցից

Լուսանկարի նկարագրություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հակակոռուպցիոն կենտրոնի տարեկան կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս Հայաստանի բարելավումը կոռուպցիայի դեմ պայքարում: 


ԱՄՆ ՄԶԳ-ն արագ արձագանքել է Հայաստանի առաջընթացին և ուղղորդել երկրում կայունացող քաղաքական կամքը՝ կոռուպցիայի արմատական վերացման գործում իրական արդյունքներ արձանագրելու հնարավորության: Մասնավորապես, նոր ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օժտված է հանրային ոլորտում կոռուպցիոն գործելակերպի վերացման և անկաշառության ապահովման պարտականություններով: ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի փորձագիտական օժանդակություն Հանձնաժողովի կազմակերպչական կառուցվածքի և կառավարման համակարգի ձևավորում հարցում, կաջակցի կառավարությանն առընթեր նախարարություններում կոռուպցիան կանխարգելելու նոր մեթոդաբանության կազմման և հաստատման գործընթացին, կսահմանի պետական պաշտոններին առաջադրվող թեկնածուների անկաշառության ստուգման մեխանիզմներ, ինչպես նաև կխթանի բաց տվյալների էլեկտրոնային համակարգի գործարկումը՝ պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հավաքագրելու, հրապարակելու և վերլուծելու համար: Հանձնաժողովի գործունեության արդյունքում նախատեսվում է վերականգնել իշխանության հանդեպ բնակչության վստահությունը:


Քաղաքացիների շարունակական ներգրավվածության 

ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է Հայաստանում ներդրվող ջանքերը՝ ուղղված համայնքների քաղաքացիական և քաղաքական ապագայի կառուցման հարցում բնակչության շարունակական ներգրավվածությանը: 2019 թվականի նոյեմբերին, ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկեց «Մի բան անենք» արշավը, որի նպատակն էր Հայաստանի բոլոր 10 մարզերի համայնքային ծառայությունների ծրագրերում բնակչության մասնակցության միջոցով պահպանել «թավշյա հեղափոխության» արդյունքում ձևավորված քաղաքացիական ակտիվությունը: 

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է նաև բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ բնակչության հետ հաղորդակցվելու՝ կառավարության կարողությունների զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը՝ ամրապնդելով քաղաքացիների տեսանկյունից առավել պատասխանատու և հաշվետու կառավարման նոր սկզբունքների կիրառությունը: 

Այսպիսով, 2020 թվականի մարտ ամսից ի վեր, ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը COVID-19-ի վերաբերյալ բնակչությանը թարմ տվյալներ և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու լրատվական արշավների կազմակերպման հարցում, ինչն էլ ավելի է ամրապնդել կառավարության հանդեպ բնակչության վստահությունը:



Լուսանկարը՝ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագիր

Լուսանկարի նկարագրություն՝ 2019-ի դեկտեմբերին «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի «Մի բան անենք» արշավն աջակցեց Գյումրիին կազմակերպել Սուրբ Ծննդյան շուկա։


Օժանդակություն երիտասարդներին


Ապագայի տեսանկյունից, Հայաստանի երիտասարդության ներգրավվածությունը ևս հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ գերակա խնդիրներց մեկը: Հայաստանի երիտասարդությունն առանցքային դերակատարություն է ունեցել «թավշյա հեղափոխության» իրականացման հարցում։ Երիտասարդների շարունակական ներգրավվածությունը ինչպես տեղական, այնպես էլ ազգային, քաղաքական և համայնքային կյանքում կնպաստի հետագա բարեփոխումների անընդհատության տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամքի երաշխավորմանը: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Տեղական ժողովրդավարության դպրոցը հնարավորություն է տալիս առցանց ուսուցումների միջոցով խթանել երիտասարդության ներգրավվածությունը: ԱՄՆ ՄԶԳ-ն  երիտասարդներին ներգրավում է նաև Քաղաքացիական լրագրողի գործունեության մեջ՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդության ներգրավվածությունը սեփական համայնքներում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում: 

ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն դպրոցները բարձրացնում են կոռուպցիայի վերաբերյալ երիտասարդության տեղեկացվածության մակարդակը և վերջիններիս ներգրավում հակակոռուպցիոն գործընթացներում՝ նպատակ ունենալով կառուցել մի նոր սերունդ, որը չի հանդուրժելու կոռուպցիան: 


Հետագա քայլեր

Թեև հայ ժողովուրդը ցուցաբերել է ժողովրդավարական բարեփոխումներին անդավաճան նվիրվածություն, այնուամենայնիվ՝ առկա է հանրային գիտակցություն առ այն, որ ժողովրդավարական կայուն ինստիտուտների կառուցման գործում դեռևս կան  կարևոր մարտահրավերներ: ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ կառուցելու և խթանելու այն դեմոկրատական ապագան, որին իր ժողովուրդը ձգտում է և արժանի է: 

Հեղինակ՝ Դեբորա Գրիզեր 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն

ԿԱՐԾԻՔՆԵՐ բաժնում տեղադրվող նյութերն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]