Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Նոյեմբեր

Իսրայելում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջընթացի մասին

Իսրայելում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման 
առաջընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը:

Բենեթն այցելել է Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գաղտնի լաբորատորիա, որտեղ նրան ներկայացրել են, թե ինչպես են աշխատում հակամարմինները, որոնք բացասական ազդեցություն ունեն կորոնավիրուսի վրա: Ներկայում իրականացվում է արտոնագրի գրանցում, որից հետո կսկսվի կոմերցիոն արտադրությունը: Ամեն դեպքում, պատվաստանյութի արտադրության կոնկերտ ժամկետներ չեն նշվել:

Ավելի վաղ Հոլանդիայում գիտնականները նույնպես հայտարարել էին, որ գտել են հակամարմիններ, որոնք կարող են հակազդել վարակի վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ 100 հետազոտական խումբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ