Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Նեմրա» ռոք խումբը «ոչ Պաշտոնական» համերգով կզարդարի երաժշտասերների երեկոն

«Նեմրա» ռոք խումբը «ոչ Պաշտոնական» համերգով կզարդարի երաժշտասերների 
երեկոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խումբն իր լավագույն ստեղծագործությունները կներկայացնի «ոչ Պաշտոնական» համերգի շրջանակում, որն առցանց կհեռարձակվի մայիսի 4-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացած քաղաքացիների առօրյան:

 Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը, Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, «Բամբիռ» և «Լավ էլի» խմբերը, «Գաթա» բենդը և Լևոն Մալխասյանը:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով:

Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին:

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն`շրջված)։

Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ