Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

IRNA-ն և COVID19 համաճարակը։ Զեկույց

IRNA-ն և COVID19 համաճարակը։ Զեկույց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական IRNA գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում իր գործունության ուղենիշները։ Գործակալության կողմից «Արմենպրես»-ին տրամադրած զեկույցում անդրադարձ է արվել IRNA-ի գործունեության առանձնահատկություններին՝ համավարակի պայմաններում։ 

Ներկայացնում ենք IRNA-ի տրամադրած զեկույցը․ 

IRNA-ն և COVID19 համաճարակը

Փետրվար ամսվա վերջին, երբ հաստատվեց COVID19- ի առկայությունն Իրանում, IRNA- ն ձեռնարկեց մի շարք հատուկ միջոցներ՝ հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և հիվանդության մասին մարդկանց վերջին լուրերն ու ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու համար: Կորոնավիրուսի բռնկման մեծ մարտահրավերն այն էր, որ նախկինում մարդիկ նման խոշոր համաճարակի դիմակայելու փորձ չունեին: Ավելին, լրատվամիջոցները նման մարտահրավերի առերեսվելու փորձ չունեին, հետևաբար, IRNA- ն մշակեց խնդրի նորարար մոտեցում: Նորարար մոտեցումը նպատակ ուներ սպասարկելու երկու նպատակների․

  • Հասարակության իրազեկության մակարդակը բարձրացնելու համար,
  • Մարդկանց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։

Պատասխանատվության հանձնարարություն

        Հինգ բաժիններ IRNA-ում վերահսկում և օժանդակում են նորությունների արտադրության ամբողջ գործընթացը՝ տեղական, միջազգային, մարզային, հետազոտական և մուլտիմեդիա լուրեր։ Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե IRNA-ն ինչ է արել և ինչպես են տարբեր բաժինների միջևբաշխվել պատասխանատվությունը։

 

Միջոցառում

Պատասխանատու բաժին

1

Կորոնավիրուսի դեմ պայքարում իմ դերը

քարոզարշավի նախաձեռնությունն ու համակարգումը իրանական սոցիալական ցանցերում

Բոլոր լրատվական բաժինները

2

IRNA պարսկերեն կայքի առանձին հատվածի հավելում COVID19-ի մասին թարմ լուրերով

Բոլոր լրատվական բաժինները

3

Այլ երկրներում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին նորությունների, բացահայտումների և զարգացումների հատուկ լուսաբանում

Միջազգային լրատվական բաժինները

4

Հատուկ բաժնի ստեղծում՝ կորոնավիրուսի մասին սոցիալական լրատվամիջոցների շուրջ տարածվող լուրերի փաստերի ստուգման համար

Հետազոտական բաժին

5

Ուշադրության կենտրոնում պահել համաճարակի հետևանքները՝ գործարար, սոցիալական և մշակութային ոլորտներում, ինչպիսիք են՝ ապրելակերպը, սպորտը, արվեստը, առցանց բիզնեսի աճը և այլն:

Բոլոր լրատվական բաժինները

6

Տեղական և ազգային հարցումների անցկացում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ

Հետազոտական բաժին

7

Կորոնավիրուսի և համաճարակին վերաբերող խնդիրներ մասին կրթական և տեղեկատվական տեսանյութերի ամենօրյա արտադրություն

Մուլտիմեդիա բաժին

8

Կորոնավիրուսի մասին համաճարակների և համաճարակային խնդրի վերաբերյալ ինֆոգրաֆիայի և շարժապատկերների ամենօրյա արտադրություն

Մուլտիմեդիա բաժին

9

Ուշադրության կենտրոնում պահել հեռավոր տարածքներում COVID19- ի հետ կապված խնդիրները, ինչպես օրինակ՝ որոշ լեռնային շրջանների քոչվորների շրջանում

Մարզային լրատվական բաժին

10

Ներկայացնելով Իրանում տեղի ունեցող զարգացումների ճիշտ պատկեր `COVID19- ի մասին ամենակարևոր ներքին լուրերը հաղորդելով IRNA –ի 9 օտարալեզու կայքերում

Միջազգային լրատվական բաժինները

Մուլտիմեդիա լրատվություն

        Քանի որ լուսանկարներն ու կարճ տեսանյութերը գերիշխող դեր են խաղում սոցիալական լրատվամիջոցների միջոցով տեղեկատվության հոսքի մեջ, IRNA- ն ստեղծեց բազմաթիվ տեսանյութեր, որոնք վերաբերում են հետևյալ թեմաներին․

  1. ԱՀԿ-ի և Իրանի առողջապահության նախարարության ցուցումները,
  2. Ոգեշնչող տեսանյութեր ՝ մարդկանց խրախուսելու համար կորոնավիրուսների դեմ համատեղ արշավների համար,
  3. Կառավարության և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև ՀԿ-ների կողմից համաճարակը վերահսկելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները ,
  4. Ցույց տալ, թե ինչպես է համաճարակն ազդում մշակութային և սոցիալական գործունեության վրա,
  5. Կորոնավիրուսի մասին վերջին բացահայտումների ներկայացում։

Գործակալությունը նաև խրախուսել է իր լուսանկարիչներին լրացուցիչ ջանքեր գործադրել ` համաճարակին և դրա հետ կապված իրադարձություններին և զարգացումներին վերաբերող լուսանկարչական զեկույցներ պատրաստելու համար:

Ինֆոգրաիկան ունի առավելություններ, երբ խոսքը վերաբերում է մեծ քանակությամբ տեղեկատվության համառոտ և ակնառու ներկայացնելուն: Ահա, թե ինչու IRNA- ն բազմաթիվ ինֆոգրաֆիկներ ստեղծեց համաճարակի վերաբերյալ։

Ինֆոգրաֆիկներ: Աշխատաժամանակը համավարակի ընթացքում։ Ինչպես լիցքավորել մեքենան համավարակի ժամանակ։ Սոցիալական հեռավորությունն ու համաժարակը

(Ցուցադրում է այն ժամանակային սահմանափակումները որ առկա են գործարար ակտիվության տարբեր տեսակների համար, ինչպես նաև գործունեության այն տեսակները, որոնք չեն գործելու  ինչպես նաև մեկանգամյա գործածության պարագաների ու բանկային քարտերի կիրառության կանոնները բենզալցակայաններում)

IRNA-ի լուսանկարիչ լուսանկարել է Նիշապուր քաղաքի պատմական հայտնի հուշարձանները և տեսարժան վայրերը ՝ COVID-19 բռնկվելուց առաջ և հետո ՝ խրախուսելով մարդկանց մնալ տանը։

Հասարակայնության հետ կապեր

Իրականացվում է IRNA-ի աշխատակցի ջերմաչափում

 

Որպեսզի ավելի սերտ կապ հաստատվի և վստահություն ստեղծվի կազմակերպության և իր լսարանի միջև, ԻՌՆԱ-ն նրանց տեղեկացրեց, թե ինչպես է այն պաշտպանում աշխատավայրում սեփական անձնակազմին։ IRNA- ի հասարակայնության հետ կապերի կայքում մի շարք զեկույցներ են տեղադրվել այն մասին, թե ինչպես գործակալությունը հատուկ կանոնակարգեր է ընդունել համաճարակին դիմակայելու համար։ Կանոնակարգերը, ի թիվս այլ հարցերի, ներառում էին հետևյալները.

  • Տեսակոնֆերանսներ գործակալության ներսում հաճախակի հանդիպումների փոխարեն,
  • Հեռահաղորդակցում և հերթափոխով աշխատանքի իրականացում աշխատակազմի տարբեր խմբերի համար,
  • Սանիտարական սարքավորումների տեղադրում IRNA- ի բոլոր բաժանմունքներում ու գրասենյակներում, ինչպես ալկոհոլի հիմքով ձեռքերն ախտահանելու նյութերով հագեցած,
  • Մատնահետքերի հիմքով մուտքի համակարգի ժամանակավոր անջատում և քարտերով մուտքային համակարգի կիրառում ` մակերեսին դիպչելը կանխելու նպատակով,
  • Գործակալության լոգարանների, վերելակների, միջանցքների, ճաշարանների և բուֆետների լվացման և ախտահանման առավել հաճախ իրականացում,
  • Աշխատանքի ընթացքում IRNA- ի աշխատակազմի մարմնի ջերմաստիճանի ամենօրյա մոնիտորինգ (մշտադիտարկում)։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ