Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Գրիգորի Լեպսը նոր ձայնասկավառակով շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Գրիգորի Լեպսը նոր ձայնասկավառակով շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի 
վետերաններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ երգիչ, երգահան Գրիգորի Լեպսը թողարկել է «Разведка боем» ալբոմը, որում յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացրել է Վլադիմիր Վիսոցկու երգերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեպսը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ «Разведка боем» սկավառակի համանուն ստեղծագործության կատարմամբ շնորհավորելով վետերաններին և բոլոր քաղաքացիներին:

«Պատերազմի ավարտից անցել է 75 տարի: Յուրաքանչյուր մայիս ամսին մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին մեր երկիրը: Կարծում եմ՝ հիմա կարևոր է ունկնդրել Վլադիմիր Սեմյոնովիչի երգերը: Դրանք մեզ հստակ բառեր են ասում: Դա կարևոր է իմանալ և լսել»,-նշում է Գրիգորի Լեպսն ու հավելում, որ խոնարհվում են բոլոր նրանց առաջ, ովքեր զոհվել են սարսափելի մարտերում:

Երգիչը շնորհակալություն է հայտնում բոլոր այն վետերաններին, որոնք կենդանի են մինչ օրս: «Եղեք առողջ և ապրեք հնարավորինս երկար: Միայն ձեր շնորհիվ  է, որ մենք կարող  ենք ապրել, ստեղծագործել և վայելել կապույտ երկինքը»,-շեշտում է Լեպսը:

Նա տեղեկացնում է, որ «Разведка боем» սկավառակի երգերն իրեն օգնում է կատարել Տիմուր Վեդերնիկովը: Լեպսի խոսքով՝ երաժիշտը կիթառի միջոցով կարողանում է փոխանցել Վիսոցկու մաներան:

«Շնորհակալ եմ իմ ունկնդիրներին, որոնք հատկապես այս օրերին լսում են այս երգերը»,-եզրափակում է Լեպսը:

Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ