1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նադեժդա Բաբկինան ապաքինվել է կորոնավիրուսից և տնից ուղերձ հղել իր երկրպագուներին

Նադեժդա Բաբկինան ապաքինվել է կորոնավիրուսից և տնից ուղերձ հղել իր 
երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական էստրադայի երգչուհի Նադեժդա Բաբկինան ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից, դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով ուղերձ է հղել իր երկրպագուներին, ընկերներին և հարազատներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Надежда Бабкина (@ngbabkina)

«Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ շփվել և շնորհակալություն հայտնել ուշադրության համար։ Ես անցա փորձության միջով և չեմ ցանկանում, ր որևէ մեկն անցնի դրա միջով, բայց ով գիտի, թե որտեղ է գտնվում այս վիրուսը և որտեղից կարող է ձեզ կպչել։ Պետք չէ ոչինչ պարզել, ընդամենը հետևեք այն կանոններին, որոնք սահմանված են մեզ համար», - ասել է երգչուհին և նշել, որ փորձությունը շատ բարդ է և ծանր, այն պետք է հաղթահարել։

Բաբկինան խոստովանել է, որ անընդհատ զգացել է իր երկրպագուների և մտերիմների աջակցությունն ու աղոթքները։

«Դուք ինձ ուժ եք տվել և ավելի շատ հավատ, որպեսզի դուրս գամ այդ սարսափելի իրավիճակից։ Ես միշտ լսել եմ, թե ինչպես եք ինձ աջակցության խոսքեր ասում», - նշել է Բաբկինան:

Երգչուհին ընդգծել է, որ այժմն տանն է և վերականգնողական կուրս է անցնում։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, որոնք ամեն օր իր հետ են եղել և համապատասխան օգնություն ցուցաբերել։

Մոտ մեկ ամիս առաջ Նադեժդա Բաբկինային հիվանդանոց էին տեղափոխել՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Նրա մոտ թոքաբորբ էր զարգացել, այնուհետև երգչուհուն միացրել էին թոքերի արհեստական շնչառության ապարատին։


Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]