Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները. 

- հագուստի արտադրություն.
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
- կահույքի արտադրություն.
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
- օդային տրանսպորտի գործունեություն.
- կինոթատրոնների գործունեություն.
- Լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
- պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):
Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13- 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 000 դրամը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]