Նակամուրան և Կարուանան հաղթել են առցանց մրցաշարի հերթական տուրում
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հիկարու Նակամուրան 3:2 հաշվով հաղթեց Դին Լիժենին, իսկ Ֆաբիանու Կարուանան` Մաքսիմ Վաշիե-Լագրավին (2,5:1,5):
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեքն են` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում