Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ և ղազախ շախմատիստները կմրցեն Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված առցանց մրցաշարում

Հայ և ղազախ շախմատիստները կմրցեն Արսեն Եղիազարյանի հիշատակին 
նվիրված առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիան Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի հետ համատեղ մայիսի 2-ին կազմակերպում է Ղազախստան-Հայաստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտ 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցամարտն անցկացվելու է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ կխաղա 4 պարտիա: Ժամակարգը՝ 3-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 1 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից: Թիմերի կազմերը համալրելու են նշանավոր շախմատիստներ, պատգամավորներ և 8-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ։ Ըստ պայմանավորվածության՝ առաջին և երրորդ խաղափուլերում սպիտակներով կխաղա Ղազախստանի հավաքականը։

Արսեն Եղիազարյանը կյանքից հեռացել է 2020 թվականի ապրիլի 20-ին 49 տարեկան հասակում:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]