Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չհաջողվեց կառավարել իրավիճակը․ մարզպետը մանրամասներ է ներկայացրել Գավառում տեղի ունեցած միջադեպից

Չհաջողվեց կառավարել իրավիճակը․ մարզպետը մանրամասներ է ներկայացրել 
Գավառում տեղի ունեցած միջադեպից
ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի Գավառ քաղաքի Ազատության պողոտայում ապրիլի 28-ին տեղի ունեցած միջադեպից հետո  զարգացումները չհաջողվեց կառավարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքի Գավառ քաղաքի Ազատության պողոտայում ապրիլի 28-ին տեղի  ունեցած փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել են հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել են Գավառի բժշկական կենտրոնի վրա։ 
Հարցին՝  արդյոք հարձակման ժամանակ նա հիվանդանոցում է եղել,  Սանոսյանը պատասխանեց, որ անձամբ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ միասին եղել են Գավառի Ազատության պողոտայում։
«Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ։ Եվ հիվանդանոցում են եղել պաշտոնյաներ, և դեպքի վայրում»,- ասաց Սանոսյանը։
Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ չհաջողվեց կառավարել իրավիճակը․ խնդիրը մարդկանց և ոստիկանության քանակի մեջ էր։
«500-ից ավելի մարդիկ են եղել ականատեսների վկայությամբ և տեսաձայնագրությունն է նման պատկեր տալիս։ Իրավիճակը կառավարումից դուրս էր եկել, հաշվի առնելով այն, որ տարբեր մուտքերից քաղաքացիները փորձել են մուտք գործել»,- նշեց Սանոսյանը։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]