Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներին

Արսեն Թորոսյանը այցելել է Գավառի ԲԿ տեսակցելու տեղի ունեցած միջադեպի 
հետևանքով տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ապրիլի 29-ին այցելել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել են ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպից վիրավորները։ Նախարար Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյաներով։

«Արմենպրես»-ի թղթակիցը Գավառի բժշկական կենտրոնում փորձում է պարզել հոսպիտլացվածների վիճակը և մանրամասներ հաղորդել նախարարի այցից։
Նախօրեին հարձակում է տեղի ունեցել Գավառի բժշկական կենտրոնի վրա, հարձակվողները փչացրել են հիվանդանոցի գույքը, ջարդուփշուր արել դռներ։

Ոստիկանությունը հերքեց տեղեկությունները այն մասին, թե այդ հարձակման ընթացքում մարդ է սպանվել։
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ինչպես կրակոցներով, այնպես էլ հիվանդանոցի հարձակման դեպքերով կան բերման ենթարկվածներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am