1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումն իրագործողներին

Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված 
միջոցառումն իրագործողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հերթական նիստի սկզբում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ում մտահղացումն է եղել ապրիլի 24-ի վիրտուալ երթը։

«Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ամբողջ հայությանը հնարավորություն տվեց մասնակից լինել մի երթի, որն ամեն տարի մենք ֆիզիկապես իրականացրել ենք։ Այս տարի այդ ամենը չիրականացավ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշեց Մարությանը։

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին, ինչպես նաև Մշակույթի, Կոմունալ վարչությունների աշխատակազմերին, Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]