Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայում նախատեսվում է մայիսի 1-3-ը սահմանել պարետային ժամ

Թուրքիայում նախատեսվում է մայիսի 1-3-ը սահմանել պարետային ժամ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 1-3-ը երկրի 31 նահանգում եռօրյա պարետային ժամ է սահմանվում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ Թուրքիայի 31 նահանգում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում պարետային ժամ է սահմանվել ապրիլի 11-12-ը, 18-19-ը և 23-26-ը։

Ինչպես նախօրեին հայտարարել Է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթիին Կոջան, երկրում կորոնավիրուսով դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 2,3 հազարով, դա ամենաքիչ թիվն է ապրիլի սկզբից ի վեր, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 110 հազարը: Թուրքիայում նախատեսվում է շարունակել պարետային ժամ սահմանել հանգստյան օրերին մինչև Ռամադանի ավարտը (մայիսի 23):

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]