Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում տիրում է կարգապահություն. ՀՀ դեսպանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Վրաստանում տիրում է կարգապահություն. ՀՀ դեսպանը ներկայացրեց կորոնավիրուսի 
հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում ապրիլի 27-ից սկսած փուլ առ փուլ կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։

«Այս պահին Վրաստանում կա 496 վարակակիր, 6 մահվան դեպք, կարանտինում գտնվող 5000 մարդ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն։ Վրաստանի վարչապետի հայտարարությամբ` տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ` ապրիլի 27-ից սկսած, ամեն փուլը կտևի 2 շաբաթ։ Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է՝ վերականգնվեն սահմանափակումները»,- ասաց Սադոյանը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստ, քան Վրաստանում, իսկ մահացության թվով Վրաստանը եվրոպական երկրների շարքում ունի ամենալավ ցուցանիշը։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]