Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում  

Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս տուրում անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով մրցում էր Անիշ Գիրիի հետ` 2,5-1,5: Տուրի մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լարգրավը զիջեց Ալիռեզա Ֆիրուջաին` 1,5-2,5:

Անկախ պարտությունից՝ մրցաշարային աղյուսակի առաջտարը Մագնուս Կարլսենն է: Նրան հետևում են Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:          

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]