Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Լեհաստան. հարսանիք՝ չորս մասնակցով

Լեհաստան. հարսանիք՝ չորս մասնակցով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կրկին թույլատրվում են հարսանեկան արարողությունները, իհարկե, որոշ սահմանափակումներով: Մասնավորապես, պարտադիր նախապայման է պաշտպանիչ դիմակներ կրելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ արարողության ժամանակ ներկաների թիվը պետք է 4 հոգուց ավելի չլինի: Չի թույլատրվում նաև հյուրերի հետ խնջույք կազմակերպելը: Այս սահմանափակումներով արդեն ամուսնության արարողություններ անցկացնողներ եղել են. իսկական սիրո համար համավարակը խնդիր չէ:

Լեհաստանում կորոնավիրուսով վարակվել է 11 հազար 617 մարդ, մահացել է 535-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ