Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Անթիլիասի մայրավանքի հրապարակում կայացած հիշատակի պատարագը հեռարձակվել է Լիբանանի հեռուստատեսությամբ

Անթիլիասի մայրավանքի հրապարակում կայացած հիշատակի պատարագը 
հեռարձակվել է Լիբանանի հեռուստատեսությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքի հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, որն ուղիղ եթերով հեռարձակվել է Լիբանանի հեռուստատեսությամբ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Լիբանանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Լիբանանում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Միշել Աունը, որը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություւնը որակեց իբրեւ համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ:

Տեղի ունեցան նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների եւ քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ:

Մասնավորապես Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվեց համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվեց ապրիլի 23-ի երեկոյան հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակում, այնուհետեւ հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցավ հայաշատ թաղամասերով, այցելեց ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի ունեցավ հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետեւեց ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ՝ հիշատակի պատարագը հեռարձակվեցին ուղիղ եթերով Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour հեղինակավոր օրաթերթում տպագրվեց ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։

Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի եւ հիշատակի խոսքով հանդես եկան նաեւ Լիբանանի մի շարք պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ