1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստանում է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստանում է սատարել Հայոց 
ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստանում է՝ ընտրվելու պարագայում սատարելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առնչությամբ տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»,- նշել է Բայդենը հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ պետք է երբեք չմոռանալ ու լուռ չմնալ բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ծրագրի մասին։

«Եթե մենք ամբողջությամբ չճանաչենք, չոգեկոչենք և մեր երեխաներին չսովորեցնենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը։ Փաստերը պետք է ապագա սերունդների համար լինեն նույնքան պարզ ու հզոր, որքան նրանց համար, ում հիշողություններն այրված են ողբերգությամբ։ Հրաժարվելով հիշել կամ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նոր ճանապարհ ենք բացում ապագա զանգվածային կոտորածների համար»,- ասել է Բայդենը։

Նա հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասվում է Բայդենի հայտարարության եզրափակիչ հատվածում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]