Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀԲԸՄ- ՀԷԸ ծաղկեպսակներ զետեղեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

ՀԲԸՄ- ՀԷԸ ծաղկեպսակներ զետեղեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

ԲԵՅՐՈՒԹ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրբաթ, 24   Ապրիլ  2020- ի  առաւօտեան, ՀԲԸՄ- ՀԵԸ-ի Կեդրոնական  վարչութեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւանի  ԳործադիրՄարմիններու  եւ  սկաուտական  շարժումներու  ներկայացուցիչներծաղկեպսակներ  զետեղեցին  Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յուշակոթողներուն առջեւ:

Անթիլիասի Սուրբ  Գրիգոր Լուսաւորիչ   մայրավանքին մէջ,  Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին  հոգեհանգստեան   պաշտօնին  մասնակցելէ  ետք,  յանուն  ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի, ՀԲԸՄ-ի «Խօսնակ»  պարբերաթերթի  խմբագիր՝Համբիկ Մարտիրոսեան եւ  ՀԵԸ-ի  մամլոյ եւ  տեղեկատուական գրասենեակի պատասխանատու՝  Ահարոն Շխրտըմեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական  շարժումի  ընդհանուր խմբապետ  Եղիկ  Աւետիքեանի, սկաուտական շարժումի անդամ-անդամուհիներու   ընկերակցութեամբ  ծաղկեպսակ մը զետեղեցին  Նահատակներու մատուռին առջեւ: ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  սկաուտները նաեւ մասնակցեցան  այլ   ծաղկեպսակներու զետեղման  արարողակարգին:

 ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներ  Յակոբ  Ճըղլեան եւ  Կերի Ֆեթէլ,  ՀԵԸ Անդրանիկ Սեւան  Գործադիր Մարմինի անդամ Նշան Ղորղորեանի եւ  ՀԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական  շարժումի  անդամ-անդամուհիներու  ընկերակցութեամբ   ծաղկեպսակ մը զետեղեցին  Հայ  Կաթողիկէ  պատրիարքարանի  Հայոց  Ցեղասպանութեան  յուշակոթողին առջեւ:

 Նոյն պահուն, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներ  Յակոբ Թէլվիզեան եւ Հայկ  Եսայեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի  սկաուտական  խումբի խմբապետ Մանուէլ Տաքեսեանի եւ  խմբապետուհի  Կասիա  Պոյաճեանի, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական  շարժումի անդամ-անդամուհիներու  ընկերակցութեամբ  ծաղկեպսակ մը  զետեղեցին    Պիքֆայայի  Հայոց  Ցեղասպանութեան  յուշարձանին առջեւ:

 Ինչպէս ծանօթ է  Հայոց Ցեղասպանութեան  ոգեկոչման  հանդիսութիւնները այս տարի  սահմանափակուեցան փրոթոքոլային  կարճ արարողակարգերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]