1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հպարտ էի Սենատում ջանքեր գործադրելու համար. Թեդ Քրուզը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի մասին

Հպարտ էի Սենատում ջանքեր գործադրելու համար. Թեդ Քրուզը՝ Հայոց 
ցեղասպանությունը ճանաչող բանաձի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արմենպրես»փոխանցմամբ՝ նա մասնավորապես գրել է. «Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք 105 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 մլն անմեղ հոգիներին: Ես հպարտ էի Հայոց ցեղասպանությունը հիշատակող ու ընդունող երկկուսակցական բանաձևն անցկացնելու նպատակով ջանքերը գործադրելու համար»:

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դապարտող բանաձևը: Բանաձևը հեղինակել էին Բոբ Մենենդեսը և Թեդ Քրուզը : Այն հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձի ընդունմանը: Դրանից առաջ բանաձևը Սենատի օրակարգ բերելը 3 անգամ արգելափակվել էր մի քանի սենատորների վետոյի իրավունքով: Այս բանաձևը միաձայն ընդունելուց հետո երկու կուսակցությունների 100 սենատորները հաստատել են, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մերժի այս ողբերգության ճշմարտությունը հերքելու ջանքերը: Թրամփի վարչակազմը սակայն դեռ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]