Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց 
ցեղասպանության 105-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի հայ երիտասարդական միությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել: Այն պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով բաժանված հայ ընտանիքի մասին, որի անդամներն աշխարհով մեկ դեգերելուց հետո վերամիավորվում են՝ իրենց ժողովրդի պատմությունը փոխանցելով սերունդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության ղեկավար Գևորգ Գրիգորյանն ասաց, որ «Ինստագրամ»-ում ֆիլմն ավելի քան 140 հազար դիտում ունի:

«Գուցե շատերը նայեն այս ֆիլմն ու ասեն, որ սա ընդամենը փոքրիկ հոլովակ է, բայց մենք շեշտում ենք, որ սա կոչ է: Ցանկանում ենք աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ  հիշում ենք և պահանջում»,-ընդգծեց նա՝ դատապարտելով ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: 

Անժելա Համբարձումյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]