Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոս Անջելեսի հայ համայնքն իր ձայնը լսելի է դարձնում այլընտրանքային ոգեկոչման ծրագրերով

Լոս Անջելեսի հայ համայնքն իր ձայնը լսելի է դարձնում այլընտրանքային ոգեկոչման 
ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի համայնքային հայկական կազմակերպություններին անգամ կորոնավիրուսը չի խանգարել Ապրիլի 24-ի առիթով իրենց պահանջատիրական ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելու: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով նշանակալի մի խումբ դեմքեր՝ այդ թվում քաղաքական գործիչներ, միանում են հայ համայնքին՝ իրենց ուղերձներով ողողելով օնլայն տիրույթը:

Ոգեկոչման ավանդական բազմամարդ միջոցառումները՝ ապրիլի 23-ի մոմավառությունը, 24-ի քայլերթը, Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցը, չեղարկվել էին համավարակի պատճառով, սակայն համայնքային կազմակերպությունները միավորել են ջանքերը՝ հանդես գալով լայնամասշտաբ նոր հեռուստատեսային և օնլայն նախաձեռնությամբ: Ծրագրին մասնակցությունն են ունեցել նաև ԱՄՆ-ում նշանակալի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության ներկայացուցիչ Միլենա Մաիլյանը «Արմենպրես»-ին պատմել է իրենց այլընտրանքային ոգեկոչման ծրագրի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]