Նեպոմնյաշչին և Լիժեն հաղթել է Կարլսենի մրցաշարի հերթական տուրում
13:26, 24 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2:3 հաշվով զիջեց Դին Լիժենին, իսկ Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ 1,5:2,5 հաշվով:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 8 միավորով Մագնուս Կարլսենն է:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում