Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել. Ռուբինա Բերարդո

 Ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել. Ռուբինա Բերարդո

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի խորհրդարարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քվեարկությունը նախաձեռնող, խորհրդարանի (2015-19թթ․) անդամ Ռուբինա Բերարդոն վերահաստատում է՝ կարևոր է իրականացնել հիշողության քաղաքականություն, ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Ռուբինա Բերարդոն հիշատակել է Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցը:

- Ապրիլի 24-ին աշխարհում ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մոտենալով այդ ոգեկոչման օրվան, մենք ցանկացանք կապ հաստատելով մեր երախտագիտությունը հայտնել Ձեզ ցուցաբերած սկզբունքայնության ու հաստատակամության համար։ Անցած տարի, երբ Դուք դեռևս պորտուգալական օրենսդիր էիք, Ասամբլեայում (Պորտուգալիայի խորհրդարանում) նախաձեռնեցիք քվեարկություն, որով միանշանակորեն ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչ էր այդ նախաձեռնության շարժիչ ուժը։

- Այսօրինակ փոխկապակցված աշխարհում, ուր բոլորս ապրում ենք միասին, էական է իրականացնել հիշողության քաղաքականությունը։ Դա հիմնարար մեխանիզմ է մշտապես պաշտպանելու մարդու իրավունքները։ Ճանաչելով անցյալի հանցագործությունները՝ մենք պահպանում ենք դաժանաբար կորցված կյանքերի հիշատակը, միևնույն ժամանակ, ներկայիս սերունդներին ցույց տալով մարդու իրավունքների հանդեպ այսօր տրվող կարևորությունը։ Հաշվի առնելով, որ ապրիլ 24-ը Պորտուգալիայում 1974թ․ապրիլի 25-ի ժողովրդավարական (մեխակների) հեղափոխության ամենամյա տոնակատարման նախօրեն է, պորտուգալական խորհրդարանի պատգամը միանշանակ էր․ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները քայլում են միմյանց զուգահեռ։

- Որտե՞ղ եք տեղեկացել առաջին անգամ այս ոճրագործության մասին, որը տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին։

-Միացյալ Թագավորությունում իմ համալսարանական տարիներին ես սովորել եմ ցեղասպանության մասին, ու երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան այնտեղ արդեն տեղեկացա կատարված վայրագությունների իրողությունների մասին, հատկապես երբ Երևանում այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան։

-Հետաքրքրիր է արձանագրել, որ քվեարկությունը պորտուգալական Ասամբլեայում ստացավ Ձեր և մյուս քաղաքական կուսակցությունների աջակցությունը։ Ի՞նչու եք կարծում, որ հիշողությունը կարևոր տարր է ժողովուրդների հաշտեցման ու մարդկային հիմնարար արժեքների պաշտպանության համար, ինչպես որ այն արտացոլված է քվեարկության տեքստում։

-Անկախ տարբերվող գաղափարախոսություններից, պորտուգալական խորհրդարանի բոլոր կուսակցությունները ժողովրդավարության պաշտպաններն են, ու հետեւաբար, չի կարող անտեսվել ցեղասպանության հանցագործությունը։ Անգամ եթե իրողությունն աշխարհագրական առումով հեռու է մեզանից, միևնունն է, այս փոխկապակցված աշխարհը միացնում է մեզ միմյանց։ Այս տարի աշխարհը միասնաբար մղում է գլոբալ պայքար, և ես մաղթում եմ հայ ժողովրդին կարողություն՝ հաղթահարելու համար COVID-19 (համավարակը) ու անհամբեր սպասում եմ այն օրվան, որ կրկին կարողանամ այցելել Ձեր գեղեցիկ ու հետաքրքիր երկիրը։

Պորտուգալիայի խորհրդարանը 2019-ի ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևում նշվում է, որ 1915 ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։ Տեքստում ասվում է, որ Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ապրիլի 26-ին պատգամավոր Ռուբինա Բերարդոյի` «Կարեկցանք հայտնելու քվեարկություն՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի» փաստաթուղթը Ասամբլեայի լիագումար նիստի օրակարգում ընդգրկվել է Պորտուգալիայի խորհրդարանի 3 ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունների 18 պատգամավորների շնորհիվ, որից հետո դրան կողմ են քվեարկել 200-ից ավելի խորհրդարանականներ:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]