Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրողների միությունը լույս է ընծայել «Հողը կը խօսի» ժողովածուն

 Գրողների միությունը լույս է ընծայել «Հողը կը խօսի» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի գրողների միությունը հրատարակել է «Հողը կը խօսի» ժողովածուն, որում ընդգրկված են եղեռնազոհ գրողների ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներառվել են Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Գրիգոր Զոհրապի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոքուրյանի և Ռուբեն Զարդարյանի գործերը:

Մեզ հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գիրքը 2015 թվականին հրատարակվել է չորս լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Գերմաներեն գիրքը լույս է տեսել նաև Գերմանիայում: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում, այնուհետև այն ներկայացվել է Հալլեի քաղաքապետարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին չորս լեզվով հրատարակված գիրքը ցուցադրվել է Մոսկվայում, Վիեննայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Ժնևում, Փարիզում և այլուր:

«Հայոց լեզվով գիրքը նոր ենք հրատարակել: Աշխատում էինք այն օտար լեզուներով  ներկայացնել՝ միջազգային հանրությանը ծանոթացնելով եղեռնազոհ գրողների ստեղծագործություններին: Այժմ մտածում ենք այն թարգմանել նաև այլ օտար լեզուներով»,-նշեց Միլիտոնյանը:

Գիրքը կազմել է Հայաստանի գրողների միությունը, այն լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը՝ Լեոնիդ Գոգորյանի աջակցությամբ։

Ծրագրի ղեկավարն ու խմբագիրն Էդվարդ Միլիտոնյանն է,
կազմողները ՝ Հերմինե Նավասարդյանն ու Տիգրան Գաբոյանը։

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am