Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է  

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է

 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Մագնուս Կարլսենը 1-3 հաշվով առավելության հասավ Ֆաբիանու Կարուանայի, իսկ Հիկարու Նակամուրան` Ալիռեզա Ֆիրուջայի (3,5:0,5 հաշվով) նկատմամբ: Այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:     

   Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]