Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի լողափեր

Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի 
լողափեր
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Թաիլանդի հայտնի տուրիստական լողափեր են վերադարձել հազվագյուտ կրիաներ, որոնց մեջքը կաշվենման է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջիկները լքել են հանգստավայրերը, որտեղ մասնագետները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում: Էկոլոգները պարզել են, որ այն կենադանատեսակները, որոնց թիվը վերջին տարիներին նվազում էր, Թաիլանդի ամենահայտնի ծովափնյա վայրերից մեկում՝ Փհուկետում, դրանց հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում: Հազվագյուտ կրիաները մեծ քանակությամբ ձվադրել են ափերին: Էկոլոգները նշում են, որ նախորդ տարիներին մեծ քանակությամբ ձվադրումներ չեն եղել, քանի որ ձկնորսների կողմից կրիաների ոչնչացման ռիսկ կար: Դրանից բացի, խոչընդոտ էր ծովափերի ակտիվությունը:
Մասնագետները նշում են, որ Թաիլանդում այդ կրիաների անհետացման սպառնալիք կա: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում լողափերի հարակից հատվածում նկատվում է այլ ծովային կենդանիների, ինչպես օրինակ դելֆինների, ծովային կաթնասունների թվի ավելացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]