Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրան. կորոնավիրուսով վարակվածների զգալի մասն ապաքինվել է

Իրան. կորոնավիրուսով վարակվածների զգալի մասն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996: Մահացածների թիվն ավելացել է 94-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 5 հազար 391 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3 հազար 311 անձ:

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 148-ով: Այս ընթացքում ապաքինվել է 63 հազար 113 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 377 հազար 396 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]