1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

Ապրիլի 22-ը Երկրի օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկրի միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների ուղղությամբ և համատեղ ջանքերն ուղղել Երկիր մոլորակի պահպանության գործին։

«Երկրի օրվա հռչակումը մեծամասամբ կապված է եղել համաշխարհային բնակչության թվաքանակի աճի, քաղաքների սահմանների ընդլայնման, տրանսպորտի և արդյունաբերության ծավալների մեծացման, ջրի անխնա օգտագործման և այլ գործոններով պայմանավորված՝ մարդկության բացասական ներգործության հետ, որը հանգեցրել է շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքների։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է մտածել այն բոլոր խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջև։

Ըստ օրվա խորհրդի, անհրաժեշտ է ձևավորել այնպիսի վարքագիծ և ընկալում, որի միջոցով հնարավոր կլինի վերստին արժևորել ու վերագնահատել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը՝ մեր և ապագա սերունդների համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]