Էկոնոմիկայի փոխնախարարը հերքում է շուկայում պարարտանյութի դեֆիցիտի առկայության մասին լուրերը
12:47, 22 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքում է այն տեղեկությունները, թե շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խոջոյանն ասաց ապրիլի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Կարծիք կա, որ շուկայում առկա է պարարտանյութի դեֆիցիտ։ Պարարտանյութի դեֆիցիտ չկա շուկայում։ Այսօր տեղեկություն ստացա, որ Հայաստանում արդեն առկա է նաև վրացական պարարտանյութ»,- ասաց Խոջոյանը։
Փոխնախարարը նշեց, որ պարարտանյութի մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում