1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի երկրորդ տուրում  

Նեպոմնյաշչին և Կարուանան հաղթել են Կարլսենի կազմակերպած մրցաշարի 
երկրորդ տուրում
 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի երկրորդ խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Ֆաբիանու Կարուանան 3:2 հաշվով հաղթել է Դին Լիժենին, իսկ Յան Նեպոմնյաշչին առավելության է հասել Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ:

Այժմ առաջատարներն են Մագնուս Կարլսենը և Ֆաբիանու Կարուանան, ովքեր ունեն 5-ական միավոր:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:     

  Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]